շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարմիր բերետավորները մուտք գործեցին Գյումրիի քաղաքապետարանի շենք․ Տեսանյութ

Կարմիր բերետավորները մուտք գործեցին Գյումրիի քաղաքապետարանի շենք․ Տեսանյութ

Կարմիր բերետավորները քիչ առաջ մուտք գործեցին Գյումրիի քաղաքապետարանի շենք։ Ըստ ամենայնի, նրանք նպատակ ունեն ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քաղաքապետարանի ներսում են ՀՀ փոխոստիկանապետեր Կամո Վարդանյանը,  Կարեն Հակոբյանը, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Քաղաքապետարանի դրսում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, որպեսզի թույլ չտան ձերբակալել քաղաքապետին։ Դրսում նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնք երկու կողմից շղթա են կազմել։ Նրանք փորձում են ճեղքել քաղաքացիների պատնեշը, բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին, բայց չի հաջողվում։

 

  • Կիսվել: