կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կարմիր բերետավորի կողմից լրագրողին հարվածելու գործը կքննվի Չարենցավանում

Կարմիր բերետավորի կողմից լրագրողին հարվածելու գործը կքննվի Չարենցավանում

Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր Ա.Ազարյանի կողմից հարվածելու վերաբերյալ քրեական գործը («Քասախի գործը») հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան և մակագրվել դատավոր Արմեն Վարոսյանին (Չարենցավանի նստավայր)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ Ա.Ազարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները բռնություն գործադրելով չարաշահելը), որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Առաջին դատական նիստի օրը դեռ պարզ չէ»,– նշել է նա։

  • Կիսվել: