կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարգելվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրությունը

Կարգելվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրությունը

«Առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  9-րդ հոդվածի երրորդ կետում փոփոխություններ իրականացնել։ Հոդվածով սահմանված են ժամային սահմանափակումներ տարաբանույթ հաղորումների համար, այդ թվում՝  էրոտիկ բնույթի, սարսափ ու բռնություն պարունակող, ինչպես նաև անչափահասների առողջության  և ֆիզիկական զարգացվածության,  դաստիարակության վրա հավանական բացասական ազդեցություն ունեցող  հաղորդումների։ Դրանք  կարող են եթեր հեռարձակվել 24։00-ից 06։00-ն։ Առաջարկում  ենք այս հոդվածում  ավելացնել նաև քրեական  ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները  և, ըստ էության, դրանց ցուցադրությունը ևս թույլատրել բացառապես 24։00-06։00-ն»,- այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ այս առաջարկի հիմքում ընկած է նաև 2020-ին ընդունված  Քրեական  մշակույթի քրեականացման վերաբերյալ օրենքը․«Մեր քաղաքական մոտեցումն այն է, որ բոլոր հնարավոր տեղերում պետք է սահմանափակենք քրեական ենթամշակույթի տարրերի  տարածումը և դրանց քարոզումը` առաջին հերթին պաշտպանելով մեր անչափահաս քաղաքացիներին և մաքրելով հանրային մուլտիպլեքսը հանրային հարաբերություների վրա բացասական ազդեցությունից»։ 

  • Կիսվել: