հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարևոր թարմացում WhatsApp-ում. այժմ հնարավոր է թաքցնել IP հասցեն զանգերի ժամանակ

Կարևոր թարմացում WhatsApp-ում. այժմ հնարավոր է թաքցնել IP հասցեն զանգերի ժամանակ

WhatsApp մեսենջերում նոր հնարավորություն է հայտնվել՝ Protect IP address in calls  («IP հասցեի պաշտպանություն զանգերի ժամանակ»), որի օգնությամբ հնարավոր է զրուցակցից թաքցնել ձեր IP հասցեն։ Եթե ​​ակտիվացնեք այս ռեժիմը, բոլոր զանգերը կուղղորդվեն WhatsApp սերվերների միջոցով, և ձեր իրական IP հասցեն կթաքցվի: Այս նորամուծությունը WhatsApp-ով զանգերն էլ ավելի ապահով կդարձնի, ինչը շատ կարևոր է գաղտնիությունը կարևորող օգտատերերի համար։

IP հասցեի պաշտպանությունը միացնելու հրահանգը կարելի է գտնել WhatsApp-ի կարգավորումների գաղտնիության բաժնում:

WhatsApp-ի ներկայացուցիչների բլոգային գրառման մեջ ասվում է, որ զանգերի ժամանակակից հավելվածների մեծ մասն օգտագործում է մասնակիցների միջև ուղիղ հավասարակցական կապեր, ինչը թույլ է տալիս ապահովել տվյալների ավելի արագ փոխանցումն ու զանգի որակը, սակայն միևնույն ժամանակ պահանջում է միմյանց IP հասցեների իմացություն: Այնուամենայնիվ, IP հասցեները կարող են պարունակել տեղեկություններ, որոնք գաղտնիության պահպանմամբ մտահոգ որոշ օգտատերեր գուցե չցանկանան բացահայտել:

Նշենք, որ IP հասցեն թաքցնելու միջոցով գաղտնիության մակարդակի բարձրացումը հնարավոր չէ առանց որոշ փոխզիջումների, ինչպիսիք են զանգերի ընթացքում ձայնի և պատկերի որակի հնարավոր նվազումը: Ընկերությունը զգուշացնում է, որ զանգի վերահեռարձակման ժամանակ օգտատերերը կարող են նկատել զանգի որակի որոշակի անկում։

Ընդորում, WhatsApp-ն ընդգծում է, որ մեսենջերում բոլոր զանգերը միշտ գաղտնագրված են՝ անկախ նրանից՝ IP հասցեի պաշտպանության նոր գործառույթը ակտիվացված է, թե ոչ։

WhatsApp-ն ընդգծում է, որ օգտատերերի գաղտնիության և անվտանգության ապահովումը մնում է ընկերության հիմնական նպատակներից մեկը ամբողջ աշխարհում գաղտնի հաղորդակցություններ ապահովելու հարցում:

Վերջերս WhatApp-ը ևս մեկ թարմացում է ստացել. Նույնականացումն այժմ հնարավոր կլինի կատարել էլփոստի միջոցով։ Նաև հնարավոր է արգելափակել չատերը գաղտնաբառով, ինչը նույնպես կարևոր է գաղտնիության պահպանման համար:

  • Կիսվել: