շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարեն Կարապետյանն այսօր կմասնակցի ապրիլյան հանձնաժողովի նիստին

Կարեն Կարապետյանն այսօր կմասնակցի ապրիլյան հանձնաժողովի նիստին

Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօր նիստ է անցկացնելու, որին նախատեսված է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը։ Նրան օրեր առաջ հրավել է ուղարկվել՝ մասնակցելու հանձնաժողովի այսօրվա դռնփակ նիստին: Նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2017 թ. մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: «Ինչ որ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: 460 տոննան, որը որ եկել է, կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, եւ այդպիսի սպառում մենք այս պահին Հայաստանում կասկածում ենք, որ ունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք»,-խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին՝ հայտարարել էր նախկին վարչապետը:

  • Կիսվել: