ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Կարեն Դեմիրճյան փողոցում բարեկարգվելու են մայթերը, կլինեն երթևեկության սահմանափակումներ

Կարեն Դեմիրճյան փողոցում բարեկարգվելու են մայթերը, կլինեն երթևեկության սահմանափակումներ

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:

  • Կիսվել: