ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարբի գյուղում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Կարբի գյուղում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կարբի գյուղում բախվել են BMW X5 մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW X5-ը վարել է Կարբի գյուղի բնակիչ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը, իսկ Mercedes-ը վարել է Օհանավան գյուղի բնակիչ Վրեժ Հովհաննիսյանը:

  • Կիսվել: