չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավրությունը կլուծարի գիշերօթիկ հաստատությունները։

Կառավրությունը կլուծարի գիշերօթիկ հաստատությունները։

«Եվ այս բարեփոխումները, որ մենք անում ենք, ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ»։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասել է  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է  կառավարության ընդունած որոշմանը, որով նախատեսվում է մի շարք գիշերօթիկ հաստատությունների լուծարում: Որոշմամբ նախատեսվում է հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղել այլընտրանքային բարորակ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններին և երեխաների համար ապահովել բարձրակարգ ծառայություններ:

«Նախորդ նիստում էլ այս թեմայով խոսակցություն եղավ և շատ կարևոր է արձանագրել, որ այստեղ ոչ միայն ծառայության մատուցման ձևն է փոխվում, այլև բովանդակությունը:»,-  ասել է  վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա համար կառավարությունը հետևողական և կամային որոշմամբ այս բարեփոխումը տանելու է առաջ, որի նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այդ կարգի այլ հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել բոլոր առումներով։

Նշենք, որ լուծարվող հաստատություններն են «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», «Վանաձորի մանկատունը»:

Այս բարեփոխումները, որ մենք անում ենք, ուղղված են ընդդեմ հուսահատության, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գիշերօթիկի սան, մանկատան սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ։
  • Կիսվել: