կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը խթանում է բնակարանաշինությունը. Փաշինյան

Կառավարությունը խթանում է բնակարանաշինությունը. Փաշինյան

Մասնագետները, որոնց հարց եմ տալիս կառուցվող շենքերի սեյսմակայունության մասին, ասում են, որ կոնկրետ աշխատանքներ են տարվում։ Մեզ վստահեցնում են, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարվում են։ Այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։

Նա հավելեց. «Միաժամանակ երբեմն ահազանգեր ենք ստանում, որ որոշ շենքերում անորակ շինարարություն է իրականացվում։ Ես հանձնարարել եմ ամեն ինչ ստուգել»:

Վարչապետի խոսքով՝ ամենակարևորը շինարարության նոր չափորոշիչների ներդրումն է։

Նա նաեւ վստահեցրեց, որ այս բոլոր հարցերը Հայաստանի անվտանգության խորհրդի օրակարգում են։

«Երբ ասում են, որ երկրաշարժի դեպքում այսքան զոհեր կլինեն, դա վերաբերում է բնակարանային հին ֆոնդին, այդ թվում՝ վթարային շենքերը։ Ուստի կառավարությունը խթանում է բնակարանաշինությունը։ Այսօր Հայաստանում մինչև 60 հազար բնակարան է կառուցվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: