հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կառավարությունը ևս 6 ամսով կկասեցնի ՀՀ-ից օգտագործված ավտոմեքենաների կատալիզատորների թափոնների արտահանումը

Կառավարությունը ևս 6 ամսով կկասեցնի ՀՀ-ից օգտագործված ավտոմեքենաների կատալիզատորների թափոնների արտահանումը

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգել է Հայաստանի Հանրապետությունից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելքը։ 

  Նախագծով առաջարկվում է արգելք սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրով դասվող օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանման նկատմամբ՝ մինչև 2026 թվականի հուլիս։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ քայլը ուղղված է տրանսպորտային միջոցների ապօրինի ապակատալիզացման կանխմանը, շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, վնասակար արտանետումների նվազեցմանն առանց չեզոքացման համակարգի, ապօրինի շրջանառության և գողությունների տեմպերի կրճատմանը։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արգելքի գործողության արդյունքում զգալիորեն նվազել են կատալիզատորների գողության դեպքերը․ 2021 թ․- 92 դեպք, 2022 թ․ - 40 դեպք, 2023–2025 թթ․-ընդամենը 3 դեպք։ 

  • Կիսվել: