երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կառավարությունը 814,581.1 հազ. դրամ կհատկացնի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը 814,581.1 հազ. դրամ կհատկացնի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման համար

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ Արարատի մարզպետարանին կհատկացվի 616,854.2 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 66,417.2 հազ. ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 6,309.7 հազ. դրամ, ինչպես նաև նվիրաբերության պայմանագրի հիման վրա 125,000.0 հազ. դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Ընդհանուր գումարի չափը կազմում է 814,581.1 հազ. դրամ: Արդյունքում կապահովվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը Արարատի և Շիրակի մարզերում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին գումար հատկացնելը պայմանավորված է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Սյունիք մարզի Տեղ համայնքի համար գյուղատնտեսական տեխնիկա-սարքավորումների ձեռքբերմամբ: Մասնավորապես նախատեսվում է ձեռքբերել 1 անիվավոր տրակտոր 4 կցորդներով՝ անիվավոր տրակտոր 1.4-րդ քարշակ դասի, խոտի հակավորիչ, խոտհնձիչ մատնասեգմենտային, երկսկավառակային կցովի սերմնացան, սրսկիչ դաշտային, 1 անիվավոր տրակտոր 2 կցորդներով՝ անիվավոր տրակտոր 3-րդ քարշակ դասի, ազոտային գութան 4 խոփանի, քարհավաք և հացահատիկային կոմբայն՝ ծղոտի մանրիչով:

Որոշմամբ նախատեսվում է նաև 2022 թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին և Սոթք բնակավայրում գտնվող սրճարան-ճաշարանին հասցված վնասի փոխհատուցում տրամադրել:

 

  • Կիսվել: