հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների սուբվենցիոն ծրագրերին

Կառավարությունը 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների սուբվենցիոն ծրագրերին

Համայնքների ենթակառուցվածքների զարգացման հերթական սուբվենցիոն նախագիծն ենք ներկայացնում, այս անգամ նախատեսված է 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18 բնակավայրում 24 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա հայտնեց, որ ծրագրերից 22-ն ավարտված են, 2-ն ընթացքի մեջ են, որից մեկը Վարդենիկում է, մյուսը՝ Կապանում:

Այսպես՝ կառավարությունը համայնքների նախատեսած ծրագրերի համաֆինանսավորման նպատակով պետական բյուջեից 1 մլրդ 385 մլն դրամը կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:

՛՛Մեր պարտավորությունները կիրականացնենք, շինարարությունը կավարտենք՛՛,-վստահեցրեց Սանոսյանը՝ հավելելով, որ 2022թ.-ին 6 ամսվա ընթացքում 273 ծրագրի համար պետական բյուջեից համայնքային ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով հատկացվել է 7 մլրդ 307 մլն դրամ:

  • Կիսվել: