ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Կառավարությունն ընդունեց «2025–ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը. այս շաբաթ այն կուղարկվի ԱԺ

Կառավարությունն ընդունեց «2025–ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը. այս շաբաթ այն կուղարկվի ԱԺ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն տվեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Այդ մասին Կառավարության նիստում ասաց գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ այն ուղարկելու ենք Ազգային ժողով»,- ասաց նա՝ խնդրելով կառավարության անդամներին այսօր ծանոթանալ փաթեթի վերջնական տեքստին։

«Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք, որ զեկույցում նկարագրվեին, և նկարագրվեին ավելի մանրամասն: Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը Կառավարությունն ունենալու է զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս»,- ասաց նա:

  • Կիսվել: