հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Կառավարությունն այսօրվա նիստում կես միլիարդ եվրոյով ավելացրեց պետական պարտքը

Կառավարությունն այսօրվա նիստում կես միլիարդ եվրոյով ավելացրեց պետական պարտքը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում հաստատեց հերթական կես միլիարդ եվրոյի վարկի ներգրավման ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համատեղ, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է ԱԶԲ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Նախագիծը հանդիսանում է բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր և, հետևաբար, չի ենթադրում համաֆինանսավորում ՀՀ պետական բյուջեից, ուստի Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաև տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Նախագծով առաջարկվող վարկավորման պայմաններն են՝

-վարկի գումար՝ 250 մլն եվրո,

-համաֆինանսավորում՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից մինչև 250 մլն ԱՄՆ դոլար,

-վարկի գումարը տրամադրվելու է մեկ մասնաբաժնով,

-տոկոսադրույք` յուրաքանչյուր մասհանման համար Վարկառուն կարող է ընտրել լողացող կամ ֆիքսված տոկոսադրույք

-Լողացող տոկասադրույք, որը հավասար է 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) գումարած 2.3% մարժա, որը ֆիքսվում է պայմանագրում: Հաշվի առնելով 11.09.2026թ. ձևավորված 6-ամսյա EURIBOR-ի տոկոսադրույքը՝ 2.820%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 5.120%.

-Ֆիքսված տոկոսադրույք, որը կարող է ֆիքսվել 3 մլն եվրո և ավելի գումարով մասհանման հայտի դեպքում: Ֆիքսված տոկոսադրույքը հավասար է ֆիքսված կողմնորոշիչ տոկոսադրույք (ենթակա է ֆիքսման վարկային համաձայնագրում) ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի (տաս տարի ժամկետայնությամբ ֆրանսիական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույք, որը հրապարակվում է Վարկատուի կողմից համապատասխան ֆինանսական կառույցի կայքում) տատանման չափով, որը տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվի և տոկոսադրույքի սահմանման ամսաթվի (Վարկատուի կողմից մասհանման հայտի ստացման ամսաթիվ) միջև: Ֆիքսված տոկոսադրույքը չի կարող պակաս լինել 0.25%-ից: Միաժամանակ, յուրաքանչյուր մասհանման հայտում Վարկառուն կարող է նշել իր համար ընդունելի առավելագույն տոկոսադրույքի չափը, և եթե տոկոսադրույքի սահմանման ամսաթվին հաշվարկված տոկոսադրույքը գերազանցում է հայտում նշված առավելագույն տոկսադրույքը, ապա հայտը համարվում է չեղյալ,

-Վարկառուն կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի՝ առանց որևէ լրացուցիչ վճարի, որը կդառնա անփոփոխ մինչը համաձայնագրի ավարտը,

-տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սահմանվելու է ստորագրումից 10 օր առաջ,

-միանվագ գնահատման վճար` վարկի գումարի 0.5%, ենթակա է վճարման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում,

-պարտավորության վճար` տարեկան 0.5%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկի ստորագրման ամսաթվից 6 ամիս հետո,

-միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.5%-ի չափով (ըստ Նախագծի պետք է վճարվի նախքան վարկի ուժի մեջ մտնելը, մինչև մասհանում),

-չեղարկման վճար` վարկի չեղարկված գումարի 2.5%, վճարվում է, եթե վարկային միջոցները չեղարկվել են Վարկառուի կողմից, իսկ Վարկատուի կողմից չեղարկման դեպքում՝ եթե մասհանումը չի իրականացվել մինչև մասհանման վերջնաժամկետը,

-տույժ ժամկետանց վճարումների գծով` տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5% սպրեդ` հաշվարկվում է վճարման ենթակա օրվանից մինչև փաստացի վճարման ամսաթիվը,

-Վարկատուի կողմից կրած մի շարք ծախսերի փոխհատուցում կամ ուղղակի վճարում, այդ թվում` սույն Համաձայնագրի կամ սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման և ստորագրման (ներառյալ` ցանկացած իրավաբանական կարծիք) և ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ Ֆինանսական փաստաթղթի առնչությամբ,

-Ֆինանսական միջոցների մասհանման վերջնաժամկետը սահմանվելու է ստորագրման ժամանակ։

-մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով,

-վարկի ժամկետ՝ 20 տարի,

-վարկի արտոնյալ ժամկետ՝ հինգ տարի,

-վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով,

-Վարկի սպասարկման և մայր գումարի մարման ամսաթվերն են՝ հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը»:

  • Կիսվել: