ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել ներմուծվող չափման միջոցների նկատմամբ վերահսկողությունը

Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել ներմուծվող չափման միջոցների նկատմամբ վերահսկողությունը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

«Այս փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ նախապայմաններով՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների ու նորմերի պահպանմամբ և չափագիտական վերահսկողության իրականացման հետ կապված որոշ հարցերի կարգավորմամբ, չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան ՀՀ տարածք չափման միջոցների ներմուծման կանխարգելմամբ, չափման միջոցների շուկայահանման և շահագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմամբ»,- ասաց Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել այն, որ ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ներմուծվել և ներմուծվում են չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ:

 

  • Կիսվել: