երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը՝ մինչև արդիականացված համակարգի ներդրումը

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել հին նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը՝ մինչև արդիականացված համակարգի ներդրումը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվում է քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Հարցի հիմնական զեկուցողը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էր, որն իր խոսքում ասաց․ «Որոշում է կայացվել առավել մեծ բարեփոխումների գնալ եւ պետություն-մասնավոր գործընկերության հիմքով նոր մրցութային ընթացակարգ անցկացնել, որի արդյունքում կարդիականացվի ոչ միայն քաղաքացիներին, այլև ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվող օտարերկրացիներին, փախստականներին տրամադրվող փաստաթղթերի ամբողջական համակարգը»։

Նա հավելեց՝ ներկայիս նախագծով մենք առաջարկում ենք երկարաձգել հին նմուշի անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման հնարավորությունը՝ մինչեւ ամբողջապես արդիականացված համակարգի ներդրումը պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա։
 

  • Կիսվել: