շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարության առաջնահերթությունը մնում է ԵՄ սև ցուցակից դուրս գալը. Սանոսյանը՝ ավիացիոն ոլորտի մասին

Կառավարության առաջնահերթությունը մնում է ԵՄ սև ցուցակից դուրս գալը. Սանոսյանը՝ ավիացիոն ոլորտի մասին

Հայկական FlyArna ավիաընկերությունը և հնդկական ընկերությունը հետաքրքրված են Երևան-Դելի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024-ի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց. ՛՛Աշխատանքներ են տարվում Հնդկաստանից և Չինաստանից ուղիղ չվերթներ իրականացնելու ուղղությամբ։ Հնդկաստանի մասով մենք մոտենում ենք խնդրի լուծմանը՛՛:

Սանոսյանը հավելեց, որ ավիացիոն ոլորտն ընդհանուր առմամբ շարունակում է զարգանալ, իսկ ԵՄ սև ցուցակից դուրս գալը մնում է կառավարության առաջնահերթությունը:

Նրա խոսքով՝ նախկինում արձանագրված 41 խախտումներից 30-ն արդեն վերացվել է։

՛՛Մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր առկա խախտումները վերանան։ Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք դուրս գալ այս ցուցակից՛՛,-նշեց Սանոսյանը:

  • Կիսվել: