Մանրամասներ՝ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու առողջական վիճակից
9 օր առաջ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական առանձնատան մոտ, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը կայուն–ծանր է, նա դեռ շարունակելու է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։


