շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել

Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ահազանգողներն ասում էին. «2 ժամից ավելի սպասել ենք, որպեսզի ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննրական բաժնի քննիչները բարեհաճեն։

Զանգահարում, ասում ենք՝ կասկածելի դեպք է տեղի ունեցել, օպերատիվորեն ժամանելու փոխարեն նամազ են անում։ Ստիպված վարչական շրջանի ղեկավար Սերոբ Միքայելյանն է ահազանգել, որ նոր 1 ժամ հետո ոստիկաններն ու քննիչները բարեհաճել են ժամանել։ Որոշ ժամանակ անց ժամանել են նաև ոստիկանության ղեկավար կազմից»

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

  • Կիսվել: