երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Կապանում շինության փլատակերից երկրորդ դին է դուրս բերվել

Կապանում շինության փլատակերից երկրորդ դին է դուրս բերվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ-ի (ծնված 1950 թ.) դին: Քիչ անց դուսր են բերել նաև Վլադիմիր Պ-ի (ծնված 1943 թ.) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

  • Կիսվել: