կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կապանում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է. այն երկկողմանի փակ է

Կապանում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է. այն երկկողմանի փակ է

Սեպտեմբերի 25-ին` ժամը 03։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջի մի հատված վնասվել է․ տուժածներ չկան: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կամուրջը  երկկողմանի փակ է երթևեկության համար։ 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն:

  • Կիսվել: