երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապանի օդանավակայանի մոտ բախվել են Howo և «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարները. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր

Կապանի օդանավակայանի մոտ բախվել են Howo և «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարները. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Կապանի օդանավակայանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ-53» և Howo մակնիշի բեռնատարները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԳԱԶ-53»-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: