հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապանի ԲԿ-ն կապահովի Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի բնակիչների բուժսպասարկումը

Կապանի ԲԿ-ն կապահովի Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի բնակիչների բուժսպասարկումը

Նոյեմբերի 17-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն այցելել է Գորիսի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան գյուղեր՝ առողջապահական համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու ու կազմակերպական հարցեր քննարկելու համար։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
 
Քանի որ առավել նպատակահարմար է, ու որոշում է կայացվել, որ այս պահին տվյալ գյուղերը պետք է սպասարկի Կապանի ԲԿ-ն:
 
Ուսումնասիրվել են գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերը, որպեսզի բավարարվեն դրանց կարիքներն ու ըստ անհրաժեշտության բարեկարգվեն ու վերազինվեն։
 
May be an image of 4 մարդ, people standing և ներսումը
 
Բժիշկները տեղեկացել են նաև այս բնակավայրերում ապրող հղիների ու քրոնիկ հիվանդների մասին, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն, իսկ բնակիչներին հայտնել են, որ բուժսպասարկման ու պետության կողմից տրվող դեղորայքի մատակարարման, ինչպես նաև շտապօգնության հասանելիության առումով խնդիրներ չեն ունենա։
 
Մոտ օրերին հենց տեղերում կիրականացվեն նաև նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։
 
 

  • Կիսվել: