ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կապան–Տաթև ավտոճանապարհին «VOLVO» բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ փրկարարները մոտ 500 մետր քարշակել են այն

Կապան–Տաթև ավտոճանապարհին «VOLVO» բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ․ փրկարարները մոտ 500 մետր քարշակել են այն

Նոյեմբերի 24-ին, ժամը 04։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան խափանվել է՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան–Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VOLVO» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա.) ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ։

Փրկարարները մկրատաձև դիրքից ուղղել են բեռնատարը և մոտ 500 մետր քարշակել․ վերջինս շարունակել է ընթացքը։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

  • Կիսվել: