շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի մոտ 7-րդ կմ-ին «Toyota Rav4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ձորից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

  • Կիսվել: