հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն

Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

  • Կիսվել: