ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն:Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշեկնիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ սանիտարական տրանսպորտով: Փոխնախարար Արմեն Նազարյանն այցելել է Սյունիքի մարզ, տեղում գնահատել իրավիճակը, ծանոթացել գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերի շենքային պայմաններին, ինչպես նաև նախաբժշկական օգնության համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: