չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կապան-Գորիս ավտոճանապարհին դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ կա տուժած

Կապան-Գորիս ավտոճանապարհին դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ կա տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված դիզվառելիքով, վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ․) կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է:

Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: