ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կապ չունի խանութը տանից 100 մետր է հեռու, թե՝ 5 կմ․ առանց ձևաթերթիկի քաղաքացին կտուգանվի 100 հազար դրամով․ փոխոստիկանապետ

Կապ չունի խանութը տանից 100 մետր է հեռու, թե՝ 5 կմ․ առանց ձևաթերթիկի քաղաքացին կտուգանվի 100 հազար դրամով․ փոխոստիկանապետ

Քաղաքացիները պետք է անպայման, ցանկացած տեղ գնալիս լրացնեն ձևաթերթիկը: Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը պատասխանելով այն հարցին, թե քաղաքացին պե՞տք է ունենա ձևաթուղթ, երբ այցելում է խանութ, որը գտնվում է իր շենքի կամ տան հարևանությամբ:

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, թե ինչ է պատասխանատվության զգացումը:

Քաղաքացիները պետք է անպայման, ցանկացած տեղ գնալիս լրացնեն ձևաթերթիկը: Դա օբյեկտիվություն կմտցնի, նրանք չեն հորինի, ուղղակի կգրեն, թե ուր են գնում, ինչու են գնում ու երբ են վերադառնալու, կապ չունի դա իրենց տանից 100 մետր է հեռու, թե՝ 5 կմ: Այդ թղթի էությունը հենց դա է», նշեց Մհրյանը::

  • Կիսվել: