հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կանխվել է քաղաքացու ինքնավնասման փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնավնասման փորձը

Ապրիլի 3-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, հնարավոր է ինքնավնասման փորձ է կատարել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Գ. Շ.-ի (ծնված 1999 թ․) ինքնավնասման փորձը:

  • Կիսվել: