շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
 
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքաքացու (Հ․ Հ․, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։
 
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

  • Կիսվել: