երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները՝ օգոստոսի 14-ի դրությամբ

«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները՝ օգոստոսի 14-ի դրությամբ

Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը:

Օգոստոսի 8-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15 տոննա կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Տնամերձ 78 հողամասում հայտնաբերվել է կանեփի 4834 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում անցած շաբաթվա ընթացքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 5679 գրամ մարիխուանա, ավելի քան 4 գրամ մեթամֆետամին, 0,79 գրամ հաշիշ, 28 կիլոգրամ կանեփ և 3,21 գրամ սփայս տեսակի թմրամիջոցներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 1366 փամփուշտ, 9 նռնակ ու նույնքան նռնակի պայթուցիչ, մեկ պահեստատուփ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ, 7 հրացան, մեկ ական և 10 արկ:
Միջոցառումների արդյունքում նաև հայտնաբերվել է 32 հետախուզվող:

«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: