շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի, Երևանի Ֆուչիկի փողոցի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի, Երևանի Ֆուչիկի փողոցի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի թիվ 19, 29 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: