երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման արդյունքները օգոստոսի 15-ի դրությամբ (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման արդյունքները օգոստոսի 15-ի դրությամբ (տեսանյութ)

Օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող,  ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերմումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Օգոստոսի 10-ից 15-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 76 հողամասից հայտնաբերվել է կանեփի 3289 հատ բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  2367 գրամ մարիխուանա, ինչպես և տարբեր քաշերով մեթամֆետամին, ալֆա «PVP» թմրամիջոցներ ու հոգեմետ հաբեր:

Իրականացված բացատրական ածխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, հայտնաբերվել է  30 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: