ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը

Առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը

Հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը։

DigiWeek 2021֊ի շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։

Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։
DigiWeek 2021֊ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Միջոցառման օրակարգը՝
• Հոկտեմբերի 27-28 - Hyetech Showcase՝ տեղի կունենա Talent Matters-ը. հոկտեմբերի 27 – ին՝ Motor Yerevan- ում և հոկտեմբերի 28-ին՝ TUMO Գյումրիում։
• Հոկտեմբերի 28 - Թվային փոխակերպում, Շփում վաղվա հետ, Holiday Inn հյուրանոց, Երևան։
• Հոկտեմբերի 29-31 - Digitec Expo, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
• Հոկտեմբերի 29-30 - Դիջիթեք գագաթնաժողով, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
• Հոկտեմբեր 30 - Koreez մրցանակաբաշխություն, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
• Նոյեմբերի 1 - Գիտության և կայունության գագաթնաժողով, Motor Երևան։
• Նոյեմբերի 2 - DigiWeek-ի արհեստական բանականության գագաթնաժողով, Motor Երևան։
• Նոյեմբերի 3 - DigiWeek վենչուրային գագաթնաժողով, Motor Երևան։

Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: