երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում 2021-ին ծնվածների թիվն ավելացել է

ՀՀ-ում 2021-ին ծնվածների թիվն ավելացել է

2021-ին Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: Այսպես՝  2020 թվականին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 353, նախորդ տարում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 585:

Նշենք նաև, որ ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 452-ից հասնելով 498-ի:

Ինչպես նշում են մասնագետները՝երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։

Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։ Բացի այս, մենք տեղեկացանք, որ նախորդ տարի բնական հավելաճը կազմել է 1927, 2020-ին՝ 183, իսկ 2019-ին՝ 9855:

 

  • Կիսվել: