հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական երրորդ մրցաշարը

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական երրորդ մրցաշարը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում օգոստոսի 17-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:

Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկան (1983 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:

Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:

Ըստ աղբյուրի՝ սահմանվել են դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ:

Մրցաշարի վայր ժամանելու և վերադարձի մանրամասներն՝ այստեղ:

  • Կիսվել: