հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով տեղի կունենա հանրապետական գիտաժողով:

Ինչպես հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից՝ գիտաժողովը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 20-30-ը:

Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:

Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են.

Հնագիտություն,
Ազգագրություն,
Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
Մշակութաբանություն,
Թանգարանագիտություն:
Ժամանակացույց՝

Հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ:

Օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ:

Սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում:

Սեպտեմբերի 20- վերջնական ծրագրի հրապարակում:

Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում:

 

 

  • Կիսվել: