կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կանցկացվի համահայկական ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին

Կանցկացվի համահայկական ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին

Հուլիսի 5-10-ը «Սուրբ Էջմիածինը` մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացություն կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ուխտագնացությունը տեղի կունենա Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։
Ուխտագնացությանը կմասնակցեն երիտասարդներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։
 
«Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ Կկազմակերպվեն նաև այցեր Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։ Ուխտագնացության վերջին օրն ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն սրբազան պատարագի արարողությանը»,– տեղեկացնում են Մայր աթոռից։
 
Կանցկացվի «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» խորագրով երկօրյա կրթական դասընթաց։

  • Կիսվել: