շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կամսար Բաբինյանը՝ Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնի տնօրեն

Կամսար Բաբինյանը՝ Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնի տնօրեն

Կամսար Բաբինյանը սեպտեմբերի 29-ից նշանակվել է «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։
 
Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
Բաբինյանի հետ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվել՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ։
 
Կենտրոնի տնօրենն ավելի վաղ զբաղեցրել է նույն ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ դրանից առաջ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնները։
 

  • Կիսվել: