շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները. նախագիծ

Կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները. նախագիծ

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է: Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինի մինչև տեսահսկման տարածք մտնելը:

Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին:

Լրամշակված նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: