ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Կամազ»-ը Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին գլորվել է ձորը. կա տուժած

«Կամազ»-ը Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին գլորվել է ձորը. կա տուժած

Հոկտեմբերի 1-ին ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1968թ.ծնված Վ. Ա.-ն վարելով «Կամազ 53212 կոնտեյներ» մակնիշի ավտոմեքենան Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

  • Կիսվել: