կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր. Թեհմինա Վարդանյան

Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն այսօր ներկայացրեցին 2020 թվականի Երևանի քաղաքային բյուջեն և այնտեղ եղած բացերը։

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ քաղաքապետի աշխատանքի թերությունները բարձրաձայնելու մեջ իրենց հաճախ են մեղադրում, սակայն իրենք շարունակում են այն ուղին, որը որդեգրել են 2017 թվականին, երբ իրենց քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր։

Նրա խոսքով՝ իրենց մոտ ոչինչ չի փոխվել, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմում ինչ-որ բաներ են փոխվել։ Նա հիշեցրեց, որ ժամանակին բոլորը, այդ թվում՝ Փաշինյանը, մեղադրում էին քաղաքային իշխանություններին, որ, օրինակ, Երևանի նստարանները կարելի է ձեռք բերել 65-70 հազար դրամով և այստեղ կարող է լինել կոռուպցիոն դրսևորում Տարոն Մարգարյանի կողմից, քանի որ իրենով է անում նստարանների ատկատը:

Մինչդեռ, ըստ Թեհմինա Վարդանյանի, այդ նստարաններն այս տարի ձեռք ենք բերել ոչ թե 160 հազար դրամով, ինչպես առաջ, այլ 164 հազար դրամով: «Այսինքն՝ եթե Տարոն Մարգարյանը կոռուպցիոն դրսևորումների մեջ էր, ինչու են այդ նստարանները ձեռք բերվում նույն գնով, անգամ ավելի թանկ: Թող վարչապետը Պետական վերահսկողության ծառայությանն ուղարկի ստուգեն  բոլոր փաստաթղթերը: Եթե այդտեղ կոռուպցիա չկա, ներողություն խնդրեն Տարոն Մարգարյանից, այդ թվում՝ նաև պարոն Փաշինյանը։ Այսինքն՝ կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»,- ասաց ավագանու անդամը։

 

  • Կիսվել: