ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել  Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի հետ։

«Բրյուսել աշխատանքային այցի ավարտին հանդիպել եմ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի հետ։

Պարոն Մավրիդեսը մեր ժողովրդի մեծ բարեկամն է, խորհրդարանում մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել մեզ վերաբերող նախագծերի կյանքի կոչմանը։ Նա ամիսներ առաջ Եվրոպական խորհրդարանում նախաձեռնել էր Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործում Եվրոպական միության ներգրավվածության մերծացման վերաբերյալ միջազգային խորհրդաժողով։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք հայ և կիպրացի ժողովուրդներին հուզող տարբեր հարցեր: Զրուցակցիս ներկայացրեցի Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու մեր գնահատականները, ինչպես նաև երկրի արտաքին մարտահրավերները։ Հանդիպման ավարտին պարոն Մավրիդեսին հրավիրեցի Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և հետագա համատեղ աշխատանքները ծրագրելու համար»։

  • Կիսվել: