շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կալիֆորնիայում բացվել է հայկական եկեղեցի (լուսանկարներ)

Կալիֆորնիայում բացվել է հայկական եկեղեցի (լուսանկարներ)

Քարմել Վելլիում (Կալիֆոռնիայի նահանգ) բացվել է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, delmartimes.net-ը: Սրբավայրը կառուցվել է 7-րդ դարի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նմանությամբ:

Եկեղեցին ունի չորս վիտրաժներ Հյուսիսային և հարավային կողմերում, որոնք ներկայացնում են Աստվածաշնչից և հայոց պատմությունից դրվագներ։ Այն կսպասարկի 1200 ընտանիքների հոգևոր կարիքները Սան Դիեգոյի շրջանում։ Նախագծի իրականացումը արժեցել է 7 մլն դոլար:

"Համայնքին 15 տարվա քրտնաջան աշխատանք ու համառություն է պահանջվել ՝ այդ երազանքը իրականություն դարձնելու համար։ Եկեղեցին նախատեսված է ոչ միայն հայերի համար, այլև ողջ Սան Դիեգոյի և այլ շրջանների ծխականների համար", - բացման արարողությանը ասել է եկեղեցու օծման կոմիտեի համանախագահ Նորա Բալիկյանը:

Հետագայում եկեղեցու համար նախատեսված տարածքում նախատեսվում է ստեղծել 18 ակր մակերեսով եկեղեցական ավան, որը կներառի հանրային դահլիճ, երիտասարդական կենտրոն և մարզադահլիճ, ինչպես նաև դասասենյակներով և գրադարանով կրթական և մշակութային շենք: Տարածքում նախատեսվում է ստեղծել նաև հայկական ժառանգության հիմնադրամ, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Եկեղեցին սկսել է դրամահավաք ՝ շինարարությունը ավարտին հասցնելու համար։ "Բացի ամենշաբաթյա ծեսերից, մենք նախատեսում ենք երիտասարդների համար կազմակերպել հայոց լեզվի և հայկական ժառանգության դպրոց, անցկացնել համերգներ, փառատոներ և այլ միջոցառումներ", - ասել է եկեղեցու օծման կոմիտեի համանախագահ Լիզա Քրաջյանը:

 

  • Կիսվել: