երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը

Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորվել են։ Այս մասին հայտնել է «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում… Թե բա ժողովրդավարության բաստիոն։ Ախոյան ջան պինդ մնա»,- գրել է նա։

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Ախոյանին կալանավորվել են իբրև թե սոցիալական հարթակում բռնության կոչ պարունակող գրառման համար: Թե խոսքը կոնկրետ որ գրառման մասին է և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

  • Կիսվել: