երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալանավորի ուտեստի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և USB լար

Կալանավորի ուտեստի միջից հայտնաբերվել են բջջային հեռախոս և USB լար

2023 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վ. Ա.-ն տեղափոխվել էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փետրվարի 17-ին կալանավորված անձը վերադարձվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և այնտեղ ենթարկվել անձնական խուզարկության, իսկ նրա մոտ եղած իրերը զննվել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով:

Զննության արդյունքում կալանավորի ուտեստի միջից, որը Կապանի բաժնի ՁՊՎ-ում ստացել էր որպես հանձնուք, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար:

 

 

  • Կիսվել: