երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալանավորելով դատավոր Բախշիյանին՝ կառավարությունը խփեց արդարադատության դագաղի վերջին մեխը. Վահե Հակոբյան

Կալանավորելով դատավոր Բախշիյանին՝ կառավարությունը խփեց արդարադատության դագաղի վերջին մեխը. Վահե Հակոբյան

Կալանավորելով դատավոր Բորիս Բախշիյանին՝ կառավարությունն ու իշխող ուժը խփեցին արդարադատության դագաղի վերջին մեխը: Այս մասին Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով, դատարանները անհիմն կերպով ընդդիմադիր գործիչներին պահում են կալանքի տակ՝ ամեն կերպ ձգձգելով գործընթացները.

«Դրան աջակցում է նաև մեղադրող կողմը՝ դատախազությունը դատախազին հարմար չէ, հիվանդ է, ոտքն է ցավում ու այլ հիմնավորումներով։ Սա միայն Առուշ Առուշանյանին չի վերաբերում: ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ միանգամից հարուցվում է քրեական գործ, տարվում են կալանքի։ Ամենաթողություն է։ Այս համատեքստում խիստ զարմանալի է միջազգային կառույցների շարունակական լռությունը»:

 

  • Կիսվել: