շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ջրաշեն գյուղում արյվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր

Ջրաշեն գյուղում արյվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր

Նոյեմբերի 11-ին, ժամը 18։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19։20-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր։

  • Կիսվել: