չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1983 թ. ծնված տղամարդու դի

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1983 թ. ծնված տղամարդու դի

Օգոստոսի 10-ին` ժամը 13։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից և մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

  • Կիսվել: